«Բարսելոնան» բողոքարկել է Կատալոնիայի անկախության խորհրդանիշը խաղադաշտում ցուցադրելն արգելելու որոշումը

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է բողոքարկել թիմի երկրպագուներին Արքայական գավաթի եզրափակիչում Կատալոնիայի անկախության խորհրդանիշը ցուցադրելն արգելելու որոշումը:

Կատալոնական ակումբն այսօր անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել Մադրիդի քաղաքային դատարան:

«Բարսելոնան» վստահ է, որ նման քայլով խախտվում է խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանի որ արգելքի անհրաժեշտ հիմքեր, ըստ թիմի, չկան:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 22-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Գավաթի համար պայքարելու են «Բարսելոնան» ու Եվրոպա լիգայի նորընծա չեմպիոն «Սևիլիան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ