«Բարսելոնան» բարձրացրել է «Ռեալի» երկրպագուներին վաճառվելիք տոմսերի գները

«Բարսելոնան» «Էլ Կլասիկոյում» «Ռեալի» երկրպագուների համար նախատեսված տոմսերի համար սահմանել է ավելի բարձր գին, քան նախորդ մրցաշրջանում, հայտնում է AS-ը:

«Ռեալի» երկրպագուների համար նախատեսված է 600 տոմս, որոնց գինը 123 եվրո է: Հաշվի առնելով, որ նախատեսված տեղերը շատ բարձր են, մադրիդցիները սահմանված գինը համարում են չափազանց բարձր: Նախորդ մրցաշրջանում տոմսերը արժեցել են 80 եվրո:

Նշենք, որ նույն կերպ վարվել է նաև «Ատլետիկոն»՝ առաջիկա մադրիդյան դերբիի տոմսերը 70 եվրոյից բարձրացնելով մինչև 90-100 եվրո: «Ռեալի» երկրպագուները նամակով դիմել են Լա Լիգայի ղեկավարությանը՝ արտահայտելով իրենց բողոքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ