«Բարսելոնան» աշխատանք կառաջարկի Ինիեստային կարիերան ավարտելուց հետո

Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է կիսապաշտպան Անդրես Ինիեստային աշխատանք առաջարկել ակումբում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, հայտնում է Sport.es-ը:

Ինիեստային առաջարկվելու է ակումբի դեսպանի, մանկապատանեկան մարզչի կամ երկրորդ թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնները:

Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. ամառ, երբ նա արդեն կլինի 34 տարեկան: Այդ ժամանակ նրան կառաջարկվի որոշում կայացնել՝ արդյո՞ք շարունակել կարիերան որպես ֆուտբոլիստ, թե մնալ ակումբում որպես աշխատող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ