«Բարսելոնան» աննախադեպ պայմանագիր կառաջարկի Լիոնել Մեսիին

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը վճռական է թիմի հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռախոսով բանակցել է արգենտինացու հոր` Խորխե Մեսիի հետ:

Ավագ Մեսին ներկա կգտնվի դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ռեալի» դեմ հանդիպմանը «Նոու Կամպում», այնուհետև կողմերը կանցկացնեն բանակցությունների առաջին փուլը: Կատալոնական ակումբը մտադիր է Մեսիին առաջարկել կնքել նոր պայմանագիր ըստ որի՝ Լեոն կմնա «Բարսելոնայում» մինչև կարիերայի ավարտը:

Ակումբը պատրաստ է օգտագործել բոլորը միջոցները, որպեսզի այդ առաջարկը դրական պատասխան ստանա:

Sport.es-ի փոխանցմամբ, երկու կողմն էլ լավատեսորեն  է տրամադրված գործարքի թարմացմանը, սակայն Մեսին դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը մեկ անգամ չի ասել, որ ցանկանում է կախել խաղակոշիկները մեխից իր առաջին ակումբ «Նյուելս Օլդ Բոյսում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ