«Բարսելոնան» աջակցում է Մեսիին

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ իր լիակատար աջակցությունն է հայտնել թիմի հարձակվող Լիոնել Մեսիին, ում մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Հարկային դաշտից դուրս մնալու համար, ըստ տեղեկությունների, արգենտինացին օգտագործում է Պանամայում գտնվող օֆշորային ընկերություն:

«Մեսիին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ «Բարսելոնան» հայտարարում է, որ իր սերն ու լիակատար աջակցությունն է հայտնում թե՛ ֆուտբոլիստին, թե՛ նրա ամբողջ ընտանիքին: Ակումբը պատրաստ է իր բոլոր իրավական միջոցները տրամադրել Մեսիին նրա գործունեությունն արդարացնելու համար»,- գրված է թիմի հայտարարությունում:

Նշենք, որ այսօր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» փաստաթղթեր է ներկայացրել՝ մեղադրելով մի շարք մարզիկների, պետական պաշտոնյաների օֆշորային գոտում գտնվող ընկերությունների միջոցով հարկային դաշտից խուսափելու, փողերի լվացման մեջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ