«Բարսելոնան» աչք է դրել «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպանի վրա

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի երիտասարդ պաշտպան Ջոշուա Կիմիխի ծառայություններով, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը 21-ամյա պաշտպանին դիտարկում է որպես կենտրոնական և աջ եզրային պաշտպան: «Բարսելոնան» հետևում է ֆուտբոլիստին այս տարվա մարտից: Կիմիխը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2020թ.:

«Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակներում են նաև Ժոաու Կոնսելուն, Հեկտոր Բելյերինը, Շտեֆան Լիխշտայները և Դարիո Սրնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ