«Բարսելոնան» 90 մլն. եվրո էր առաջարկել «Յուվենտուսի» աստղի դիմաց

«Բարսելոնան» 2016 թվականի ամառային պատուհանի ընթացքում 90մլն. եվրո էր առաջարկել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի դիմաց, սակայն թուրինյան ակումբը մերժել է այդ առաջարկը:

«Յուվենտուսը» մերժեց «Բարսելոնայի» 90 մլն. եվրոյանոց առաջարկը, և ես պետք է շնորհակալություն հայտնեմ «Յուվենտուսին», քանի որ դա նշանակում է, որ նրանք հավատում են ինձ: Գիտեմ, որ շատ դժվար է մերժել նման տեսակի առաջարկները:

Ուրախ եմ, որ շարունակում եմ ելույթներս այս ակումբում, սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Եթե երբևէ հեռանամ այստեղից, դա կանեմ միայն ակումբի ինչ-որ կերպ օգուտ տալու համար»,-ասել է Դիբալան  So Foot Club-ի հետ հարցազրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ