«Բարսելոնան» 5-ամյա պայմանագիր է առաջարկել Սուարեսին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծրագրում է hետ վերադարձնել կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Դենիս Սուարեսին, որը ներկայումս հանդես է գալիս «Վիլյառեալի» կազմում:

Հինգշաբթի «Բարսելոնայի» ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով կնքել 5 տարվա պայմանագիր:

«Կապտանռնագույնների» ղեկավարությունը հավաստիացրել է ֆուտբոլիստին, որ նա առանցքային դեր կխաղա թիմում և կփոխարինվի Ինյեստայի, Ռակիտիչի և Սերխիո Ռոբերտոյի հետ:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ կատալոնական ակումբը արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ