«Բարսելոնան» 2015/16 մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել

«Բարսելոնայի» բաժնետերերի հերթական խորհրդի ժամանակ հայտարարություն  է տարածվել, որ ակումբը 2015/16 մրցաշրջանի ընթացքում վաստակել է ռեկորդային  679 մլն. եվրո: Այս եկամուտը 46 մլն. եվրո ավել էր, քան ակնկալվում էր, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ընդ որում, ակումբի մաքուր շահույթը հարկերը վճարելուց հետո կազմել է 29մլն. եվրո: «Կապտանռնագույնները» մշակել են նաև ակումբի զարգացման ծրագրեր: 2021 թվականին ակումբի եկամուտը պետք է կազմի 1 մլդ. եվրո:

Նշենք՝ 2014/15 մրցաշրջանում «Բարսելոնայի» եկամուտը եղել է 608 մլն. եվրո, իսկ շահույթը՝ 15 մլն.:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ