«Բարսելոնա» – «Դեպորտիվո». Մեսին, Ռակիտիչն ու Ումտիտին հայտավորված են

Կատալոնական «Բարսելոնայի» հայտացուցակ են վերադարձել Լիոնել Մեսին, Իվան Ռակիտիչն ու Սամուել Ումտիտին՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Դեպորտիվոյի» դեմ խաղին հայտավորված չեն Ռոբերտոն, Ալբան ու Սիլեսենը: Լուիս Էներիկեի որոշմամբ՝ հայտացուցակից դուրս է մնացել նաև Ալեյշ Վիդալը:

Նշենք, որ «Բարսելոնա» – «Դեպորտիվո» խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:15-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ