«Բարսան» Օզիլի համար կարող է «Արսենալ» ուղարկել 3 ֆուտբոլիստների

«Բարսելոնան» այս ամռանը կարող է ձեռք բերել «Արսենալի» կիսաաշատպան Մեսուտ Օզիլին:

As-ը տեղեկացնում է , որ գերմանացին շատ է ցանկանում վերադառնալ Իսպանիայի առաջնություն: Սակայն «Բարսելոնա» տեղափոխվելը այդքան էլ հեշտ չի լինելու Օզիլի համար, քանի որ «Ռեալը», վաճառելով վերջինիս տրանսֆերը «Զինագործներին»,  պայմանագրի մեջ մի շարք կետեր է ներառել:

Մասնավորապես, եթե ֆուտբոլիստը ցանկանա տեղափոխվել մեկ այլ իսպանական ակումբ, «Սերուցքայինները»  48 ժամ կունենան, որպեսզի կրկնեն առաջարկը և ետ վերադարձնեն նրան: Բացի այդ , եթե գերմանացի ֆուտոբլիստի տրանսֆերը արժենա  ավելի քան 50 միլիոն եվրո, ապա մադրիդյան ակումբը կստանա գործարքի 33% -ը, որը վճարելու է ֆուտբոլիստին գնող ակումբը:

«Բարսելոնան» հույս ունի խուսափել առաջին պայմանից, քանի որ «Ռեալը» այդ ժամանակ տրանսֆերային արգելքի պատիժն է կրելու:

Իսկ ինչ վերաբերում է  2-րդ պայմանին,  ապա կատալոնացիները ծրագրում են «Արսենալին» վճարել ոչ միայն փողով, այլ նաև իրենց ֆուտբոլիստներով: Տեղեկացվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել  Արդա Տուրանի, Մունիր Էլ-Հադադիի և Սանդրո Ռամիրեսի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ