Բարձրագույն խումբ. Հայացք 7-րդ տուրի հանդիպումներին

VivaroNews.am-ն ամփոփել է բարձրագույն խմբի 7-րդ տուրը, որում առաջատար «Շիրակն» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց, իսկ «Գանձասար Կապանը» 4 անընդմեջ պարտություններից հետո վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը:

Հետնապահների մրցավեճում գանձասարցիներն ավելի կազմակերպված գործեցին

Տուրը մեկնարկեց առաջնության երկու անհաջողակների՝ «Արարատի» և «Գանձասար Կապանի» մրցավեճով, որոնք 4-ական միավորով հանգրվանել էին աղյուսակի ստորին հորիզոնականներում: Հերթական անգամ Արկադի Անդրեասյանը թիմի կազմում փոփոխություններ էր կատարել, որոնք սակայն ոչնչով չօգնեցին «Արարատին» հաջող ելույթ ունենալու համար:

Այս անգամ մեկնարկային կազմում չէին թիմի ավագ ավագ Նորայր Գրիգորյանը, Արգիշտի Պետրոսյանը, Արամ Լոռեցյանն ու Կիրիան Նվաբուեզեն: Փոխարենը մեկնարկային կազմ էր վերադարձել Գևորգ Նռանյանը, ինչպես նաև խաղադաշտ էին դուրս եկել երիտասարդ ֆուտբոլիստներ Յուրի Գարեգինյանն ու Սարգիս Մեթոյանը, ով բարձրագույն խմբում նորամուտը նշեց:

Գրեթե հավասար պայքարում անցած մրցախաղում ավելի ակտիվ էին գանձասարցիները, որոնց գրոհներն ավելի սուր ու կազմակերպված էին: Իսկ արարատցիները կրկին ապավինել էին բարձրից երկար փոխանցումներին՝ հույսը դնելով Գևորգ Նռանյանի վրա: Վերջինիս մեկ անգամ հիանալի հնարավորություն ընձեռվեց գրավելու Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, սակայն «Արարատի» հարձակվողը չկարողացավ օգտագործել գոլային նպաստավոր պահը:

Իսկ գանձասարցիներն իրենց հնարավորությունը ձեռքից բաց չթողեցին: Առաջին խաղակեսի ավարտին տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Լուբամբո Մուսոնդան, իսկ ընդմիջումից քիչ անց Արա Խաչատրյանը հստակ իրացնելով 11մ հարվածը, վերջնականապես վճռեց հանդիպման ելքը:

Արարատցիների մոտ կրկին գոլային երաշտ է սկսվում: Անցկացրած 7 հանդիպումներից 6-ում նրանց չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Իսկ ահա գանձասարցիները կարծես թե հաղթահարեցին հոգեբանական արգելքը՝ դուրս գալով ստեղծված ճգնաժամային վիճակից:

14379930_1787616404785934_4906787878302014632_o

1 2 3 4
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: