Բարձրագույն խումբ. «Գանձասար-Կապան» 2-1 «Բանանց»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում Կապանի «Գանձասարը» մրցեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Բանանցի» հետ:

Կապանցիները կարողացան առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ 30-ամյա հարձակվող Նարեկ Բեգլարյանը: Հանդիպման վերջնամասում՝ ավելացված ժամանակի 1-ին րոպեին, «Բանանցի» ֆուտբոլիստ Լաերսիոն տուգանայինից կատարած հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց Կապանի «Գանձասարը» ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը՝ վճռելով խաղի ելքը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ «Վիվառո Նյուզը» Վիվառո ընկերության բացառիկ հովանավորությամբ ներկայացնում էր խաղն ուղիղ հեռարձակմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ