Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» նորից ձեռքից բաց թողեց հաղթանակը և այլ արդյունքներ

Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ՝ նախավերջին տուրի, շրջանակներում կայացավ 3 հանդիպում:

«Ալաշկերտը» 2-րդ անգամ անընդմեջ պարտություն կրեց` այս անգամ «Շիրակից» և նորից հետաձգեց  չեմպիոնությունը: «Շիրակի» կազմում հանդես եկող Դրիսա Դիարասուբան դուբլ հեղինակեց մրցակցի դարպասը, իսկ «Ալաշկերտին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը  Ավագյանի և Մինասյանի գոլերի շնորհիվ, սակայն հանդիպմանը վերջնամասում Խաշմանյանի սաները կորցեցին վաղաժամ չեմպիոն հռչակվելու հնարավորությունը, երբ գոլի հեղինակ դարձավ Վիուլեն Այվազյանը:

Իսկ «Գանձասար-Կապանը», 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը, վստահ հաղթանակ տոնեց: Գոլերի հեղինակ դարձան Բարսեղյանը և Հարությունյանը:

«Փյունիկը» կարողացավ սեփական հարկի տակ պարտության մատնել «Միկային»: «Փյունիկի» կազմում հանդես եկող Սաթումյանը դուբլ ձևակերպեց, իսկ «Միկայի» ռուս հարձակվող Շմուլինը հանդիպման 63-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ