Բարձրագույն խմբում կրկին մրցավար է որակազրկել

«Փյունիկի» հերթական հանդիպումը Բարձրագույն խմբում դարձել է լայն քննարկումների առարկա ու հայտնվել ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստի օրակարգում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օգոստոսի 22-ին կայացած ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստին, չնայած այն հանգամանքին, որ «Փյունիկ» և «Գանձասար-Կապան» ակումբների կողմից բողոքներ չէին ներկայացվել օգոստոսի 21-ին կայացած Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն և Մրցավարական Բաժինը, հիմք ընդունելով խաղի տեսուչ Ս. Ղազարյանի զեկուցագիրը, համատեղ դիտել են տեսուչի կողմից զեկուցագրում նշված դրվագների տեսագրությունը, որի արդյունքում պարզվել է.
Խաղի 13-րդ րոպեին «Փյունիկ» թիմի դարպասին սխալմամբ չի նշանակվել 11 մետրանոց հարված, և «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորին անհիմն ցույց է տրվել կարմիր քարտ` կեղծակերպ արարքի համար երկրորդ զգուշացում ստանալու համար:
Խաղի 52-րդ րոպեին մրցավար Զ. Հովհաննիսյանը կոպիտ խաղի համար «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի փոխարեն սխալմամբ դեղին քարտով պատժել է «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանին:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, մրցավարական կոմիտեի անդամները որոշել են.

Միաձայն համաձայնվել տեսուչի որոշման հետ, մրցավար Զավեն Հովհաննիսյանին որակազրկել համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի, կետ 9-ի, որոշումը ներկայացնել ՀՖՖ ՄԿԱ բաժին` խաղի արձանագրությունում համապատասխան ուղղումներ կատարելու համար.

1.Չեղյալ հայտարարել «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորի 13-րդ րոպեի ստացած դեղին քարտը:

2.Չեղյալ հայտարարել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանի խաղի 52-րդ րոպեին ստացած դեղին քարտը և այն գրանցել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի վրա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ