Բարձրագույն խմբի ուղեցույց. Անակնկալ Վիվառո Նյուզից

Վիվառո Նյուզը, նպատակ ունենալով նպաստել հայկական ֆուտբոլի մասսայականության բարձրացմանը, անակնկալ է պատրաստել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը հետևող ֆուտբոլասերներին: Վիվառո Նյուզի կողմից պատրաստվել և անվճար տարածվում է Բարձրագույն խմբի 2016/17 առաջնությանը նվիրված ուղեցույց:

Ուղեցույցը ներառում է Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 6 թիմերի հայտացուցակները` ըստ խաղային համարների, դիրքերի, Բարձրագույն խմբում ու տվյալ ակումբում անցկացրած խաղերի վիճակագրության: Բացի այդ, ներկայացված է նաև առաջնության աշնանային հատվածի խաղացանկը և հետաքրքիր վիճակագրություն Բարձրագույն խմբի առաջնության 25-ամյա պատմությունից: Ուղեցույցը ներառում է նաև մրցույթ. կանխատեսելով Բարձրագույն խմբի աղյուսակը 2-րդ տուրի ավարտի դրությամբ, կարող եք ունենալ գումարային շահում:

Ուղեցույցները տարածվում են ԱՆՎՃԱՐ: Դրանք կարող եք ձեռք բերել մարզադաշտերում, Բարձրագույն խմբի խաղերի ժամանակ` մոտենալով մամուլի համար նախատեսված հատվածում աշխատող Վիվառո Նյուզի լրագրողներին, ինչպես նաև այցելելով ք. Երևան, Տիգրան Մեծի 2, Իսահակյան 41 և Հին Երևանցու 2/5 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ-բարերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ