Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը թեժանում է

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության վերջնագծում զգալիորեն սրվել է պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 8 միավորով Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 10-րդ տուրում նա սևերով հաշտություն կնքեց Ռաֆայել Բակունցի հետ: Վերջինս ունի 5 միավոր:

10-րդ տուրն անհաջող էր առաջատարին 7 միավորով հետապնդող Տիգրան Հարությունյանի համար, ով պարտություն կրեց Դավիթ Շահինյանից: Դա մրցաշարում Տիգրանի 2-րդ պարտությունն էր: Առաջինը նա կրել էր 3-րդ տուրում՝ զիջելով Հայկ Մարտիրոսյանին: Իսկ Շահինյանը 5 միավորով տեղափոխվեց 7-րդ հորիզոնական:

Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում մրցաշարի երկու գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանի և Լևոն Բաբուջյանի մրցավեճը: Հաջողությունն ուղեկցեց Բաբուջյանին, ով վաստակեց 3,5 միավոր: Մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տոնած Հովիկ Հայրապետյանը մրցաշարում արդեն 3-րդ պարտությունը կրեց՝  իր օգտին գրանցելով 6 միավոր:

6-ական միավոր են վաստակել նաև Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանն ու Արման Միքայելյանը: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, Պետրոսյանը 100-րդ քայլին հաշտություն կնքեց Արմենակ Եղիազարյանի հետ, իսկ Միքայելյանը պարտության մատնեց 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակող Կարեն Հովհաննիսյանին: Դավիթ Քալաշյանն էլ առավելության հասավ Նորայր Թորոսյանի նկատմամբ ու վաստակեց 4 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ