Բարաք Օբաման չի կարողացել կազմակերպել իր դստեր և Լեո Մեսիի հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արգենտինայում գտնվելու ժամանակ ցանկացել է իր դստեր համար հանդիպում կազմակերպել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Սակայն նախագահի և ֆուտբոլիստի ծանր գրաֆիկը թույլ չի տվել իրականացնել այդ ամենը:

«Ես ցանկանում էի գալ Բուենոս-Այրես Սաշայի և Մալիի հետ, որպեսզի նրանք տեսնեին այս քաղաքի գեղեցկությունը: Նրանք արդեն ծանոթ են մեկ հայտնի արգենտինացու հետ ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկի հետ: Այժմ նրանք ցանկանում են հանդիպել Մեսիի հետ, բայց ես չկարողացա կազմակերպել դա»,- Օբամայի խոսքերն է մեջբերում Goal.com:

Տվյալ պահին «Բարսելոնայի» հարձակվողը գտնվում է Արգենտինայում, որտեղ նախապատրաստվում է ԱԱ 2018թ. որակավորման փուլի խաղերին (Չիլի մարտի 24, Բոլիվիա մարտի 28):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ