«Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ

Հունիսի 25-ին, 18:00-ին «Բանանց» մարզադաշտում ընկերական հանդիպում տեղի կունենա Երևանի «Բանանցի» և Իրանի ազգային հավաքականի միջև:

Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշի գլխավորած թիմն այդ օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանում: Իրանի ազգային հավաքականը ներկայումս 39-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Հիշեցնենք, որ «Բանանցը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Հունիսի 15-ին , 18:00-ին «Բանանց» մարզադաշտում ստուգողական հանդիպում տեղի կունենա «Բանանցի» և «Փյունիկի» միջև:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ