«Բանանցը» ջախջախեց Կապանի «Գանձասարին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում Երևանի «Բանանցը» «Բանանց-1» մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին»:

Երևանյան ակումբը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ 4:1 հաշվով տանելով ջախջախիչ հաղթանակ:

Նշենք, որ հանդիպման 58-րդ րոպեից կապանցիները խաղում էին 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր «Գանձասար-Կապանի» 30-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանը:

4-րդ տուրից հետո Գյումրիի «Շիրակը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղով ընթացող «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 8 միավոր, իսկ «Բանանցը», որն այս հաղթանակով արդեն 6 միավոր ունի, 3-րդն է: «Փյունիկն» ու Կապանի «Գանձասարն» ունեն 4-ական միավոր, «Արարատը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

  • Հայաստանի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր
  • «Բանանց» 4-1 «Գանձասար-Կապան»
  • Գոլերը՝ 1-0՝ Զավեն Բադոյան 5՛, 2-0՝ Վարդգես Սաթումյան 24՛, 3-0՝ Լաերսիո 61՛(11-մետրանոց), 3-1՝ Լուբամբո Մուսոնդա 66՛, 4-1՝ Ացամազ Բուրաև 67՛
  • Հեռացում՝ Ալեքսանդր Պետրոսյան 58՛(«Գանձասար-Կապան»)
  • «Բանանց-1» մարզադաշտ, Երևան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ