«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0-3. Առաջատարը մեծ քայլ կատարեց դեպի չեմպիոնական տիտղոս (տեսանյութ)

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 28-րդ տուր
  • «Բանանց» 0–3 «Ալաշկերտ» 
  • Գոլերը՝ 0-1՝ Միհրան Մանասյան 49՛, 0-2՝ Արտակ Եդիգարյան 66՛, 0-3՝ Արտակ Դաշյան 70՛
  • «Բանանց-1» մարզադաշտ, Երևան

Առաջին խաղակեսում թեև հյուրերն ունեին տարածքային առավելություն, բայց հաջողությանն ավելի մոտ էին Արամ Ոսկանյանի սաները: Վտանգավոր պահեր ստեղծեցին Հակոբ Հակոբյանը, Նաիրի Մինասյանը և Նենադ Ինյացը, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց մրցակցի դարպասում:

Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման մտավ առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը, և չեմպիոնը զգալիորեն մեծացրեց ճնշումը: Նախ, հաշիվը բացեց Միհրան Մանասյանը, ապա առաջնությունում իր 12-րդ գոլը հեղինակեց Եդիգարյանը: Դրանից 4 րոպե անց վերջինիս փոխանցումից հետո աչքի ընկավ Արտակ Դաշյանը:

«Ալաշկերտը» վաստակած 58 միավորով շարունակում է մնալ առաջատարի դերում և մեկ խաղ անցկացրած «Գանձասար-Կապանին» գերազանցում է արդեն 6 միավորով: «Բանանցը» 21 միավորով ընթանում է նախավերջին՝ 5-րդ տեղում:

Միհրան Մանասյանի գոլը՝

Արտակ Եդիգարյանի գոլը՝

Արտակ Դաշյանի գոլը՝

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Բանանց». 70. Արամ Հայրապետյան, 19. Վլատկո Դրոբարով, 3. Գևորգ Խուլոյան, 8. Վալտեր Պողոսյան (14. Էմիլ Եղիազարյան, 80՛), 25. Ժիրայր Մարգարյան, 11. Նաիրի Մինասյան (6. Արամ Խամոյան, 85՛), 5. Հակոբ Հակոբյան, 77. Արամ Լոռեցյան, 18. Վահագն Այվազյան, 10. Նորայր Գյոզալյան (2. Կարեն Մելքոնյան, 71՛), 12. Նենադ Ինյաց (13. Հայկ Ոսկանյան, 62՛):

Մնացին պահեստայինների նստարանին. 22. Ստեփան Ղազարյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 23. Նարեկ Պետրոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան

«Ալաշկերտ». 93. Արսեն Բեգլարյան, 6. Արարատ Առաքելյան, 5. Դանիել Ստոյկովիչ, 3. Անդրանիկ Ոսկանյան, 8. Գագիկ Դաղբաշյան, 9. Արտակ Դաշյան (19. Վահագն Մինասյան, 72՛), 10. Խորեն Վերանյան, 21. Արտակ Գրիգորյան, 18. Զավեն Բադոյան (17. Արտակ Եդիգարյան, 46՛), 70. Ուրոշ Նենադովիչ, 7. Միհրան Մանասյան (77. Լեստեր Պելտիեր, 75՛):

Մնացին պահեստայինների նստարանին. 1. Գևորգ Կասպարով, 2. Դմիտրո Խովբոշա, 33. Իրակլի Կվեկվեսկիրի, 20. Արթուր Եդիգարյան

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ