«Բանանց» 0-1 «Շիրակ». Գյումրեցիները՝ միանձնյա առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»:

Հանդիպման միակ գնդակը խաղավարտից վայրկյաններ առաջ խփեց 23-ամյա կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը:

2-րդ տուրից հետո «Շիրակը» 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իրենց ակտիվում 4 միավոր ունեն «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը», «Բանանցը» վաստակել է 3 միավոր, իսկ «Փյունիկն» ու «Արարատը»՝ 0:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ