Բալոտելին խոսել է իր կյանքի մեծագույն սխալի մասին

«Նիցայի» նորեկ Մարիո Բալոտելին խոսել է իր կյանքի մեծագույն սխալի մասին:

«Լիվերպուլ» տեղափոխությունն իմ կյանքի մեծագույն սխալն էր: Չնայած այնտեղ կային երկրպագուներ, որ ինձ շատ լավ էին ընդունում, ֆուտբոլիստներ, որոնց հետ շատ լավ հարաբերություններ ունեի, սակայն ինձ հենց թիմը դուր չէր գալիս:

Ես աշխատել եմ Բրենդան Ռոջերսի ու Յուրգեն Կլոպի հետ: Որպես անհատականություններ՝ նրանց մասին լավ բան չեմ կարող ասել:

Ես Իբրահիմովիչի նման չեմ. նա կարող է շրջապատված լինել առյուծների ոհմակով ու իրեն հանգիստ զգալ: Ես բարի ու հանգիստ մարդկանց կարիք ունեմ»,- ասել է Բալոտելին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ