Բալոտելին վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին առաջին անգամ 2014 թվականից ի վեր կհայտնվի Իտալիայի ազգային հավաքականի հայտացուցակում:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ն, ֆրանսիական ակումբը հաղորդագրություն է ստացել Իտալիայի ֆեդերացիայից, որ 26-ամյա ֆուտբոլիստը հրավիրված է ազգային ընտրանի:

Հիշեցնենք, որ իտալացիները Աշխարհի առաջնության որակավորման փուլում հոկտեմբերի 6-ին մրցելու են Իսպանիայի հետ, իսկ հոկտեմբերի 9-ին՝ Մակեդոնիայի հավաքականի հետ:

Բալոտելին ընթացիկ մրցաշրջանի 3 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ