Բալոտելին կարող էր հայտնվել Լա լիգայում

«Մալագայի» մարզական տնօրեն Ֆրանսեսկ Աուն հայտարարել է, որ թիմն ամռանը փորձել է ձեռք բերել Մարիո Բալոտելիի տրանսֆերը:

«Մենք առաջարկ կատարեցինք, սակայն այնքան գումար պահանջեցին, որ մենք չէինք կարող վճարել: Նա տեղափոխվեց «Նիցա», քանի որ ֆրանսիական ակումբը կարող էր այդ գումարը վճարել»,- Marca-ն փոխանցում է Աուի խոսքը:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին բավականին հաջող է մեկնարկել՝ 9 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ