Բալոտելին հուլիսի երկուսին կմիանա «Լիվերպուլին»

Հարձակվող Մարիո Բալոտելին վերադառնում է «Լիվերպուլ»՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Յուրգեն Կլոպը ցանկանում է, որ իտալացի հարձակվողը թիմին միանա հուլիսի 2-ին:

Մարզումներից պարզ կդառնա Բալոտելիի ապագան անգլիական ակումբում:

Հիշեցնենք, որ «Միլանը», որի կազմում ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց Բալոտելին, հրաժարվել է գնել նրա տրանսֆերային իրավունքները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ