Բալոտելի. «Առաջիկա 2-3 տարիներին կարող եմ «Ոսկե գնդակ» նվաճել»

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է ֆրանսիական ակումբ տեղափոխության մասին:

«Երբեք չեմ վերադառնա «Միլան», իսկ «Նիցա» տեղափոխվել եմ, որպեսզի նորից ժպտամ: Վերջին տարիներին հաճույք չէի ստանում ֆուտբոլից, սակայն հիմա երջանիկ եմ:

Արդեն պետք է նվաճած լինեի «Ոսկե գնդակը», սակայն եթե աշխատեմ, կարող եմ դա անել առաջիկա 2-3 տարիների ընթացքում»,- ասել է Բալոտելին:

Հիշեցնենք, որ «Նիցայի» կազմում նորամուտի խաղում «Սուպեր Մարիոն» դարձավ դուբլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ