Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

SkySports-ի լրագրող և իսպանական ֆուտբոլի փորձագետ Գիյեմ Բալագեն անդրադարձել է «Լիվերպուլի» առաջատար Ֆելիպե Կոուտինյոյի հնարավոր տեղափոխությանը «Բարսելոնա»՝ նշելով, որ կատալոնական ակումբն իրականում այնքան էլ լուրջ մտադրություններ չունի՝ կապված բրազիլացու հետ:

«Կան մի քանի պատճառներ, թե ինչու «Բարսելոնան» շատ ջանքեր չի գործադրի Կոուտինյոյին ձեռք բերելու համար: Առաջինը նրա գինն է: Երկրորդն այն է, որ նա ավելի շատ հարձակվող է, քան կիսապաշտպան, իսկ «Բարսելոնան» հարձակման գծում համալրումների կարիք չունի:

Նրանք ուրիշ ոճի կիսապաշտպան են փնտրում: Ոչ ոք կասկածի տակ չի դնում Կոուտինյոյի որակները, բայց «Բարսելոնային» այլ ֆուտբոլիստ է պետք»,-գրում է Բալագեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ