Ազարն իր և «Չելսիի» անցկացրած մրցաշրջանի ավարտը հաջողված է համարում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն անդրադարձել է ավարտված մրցաշրջանում իր և «Չելսիի» ելույթներին:

«Անկասկած, չեմպիոնի կարգավիճակով խաղալը հեշտ չէ: Մենք դա շատ լավ էինք հասկանում, և հենց առաջին խաղում դա երևաց: Գուցեև մեզ փոքր-ինչ չէր հերիքում մարտական ոգին, որ ունեինք նախորդած մրցաշրջանում:

Վատ մրցաշրջան էր ինձ համար վնասվածքի տեսանկյունից: Թե՛ ես, թե՛ թիմը մրցաշրջանը լավ ավարտեցինք: Մենք բարելավեցինք մեր խաղը, որը չէր հաջողվում մրցաշրջանի մեծ մասում: Հաջորդ մրցաշրջանը պետք է շարունակենք նույն ոգով»,- «Չելսիի» մամուլի ծառայությունը մեջբերում է Ազարի խոսքը:

Հիշեցնենք, որ «Չելսին» զբաղեցրեց Պրեմիեր լիգայի 10-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ