Ազար. «Ինձ դուր է գալիս «Վեսթ Հեմի» դեմ խաղալը»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատրաստ է Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղին: Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Չելսին» սեփական հարկի տակ ընդունելու է «Վեսթ Հեմին»:

«Նոր մրցաշրջան է, նոր մեկնարկ, նոր գլխավոր մարզիչ ու մի քանի նոր ֆուտբոլիստներ: Մի քանի շաբաթ արդեն աշխատում ենք միասին, իսկ նոր գլխավոր մարզիչը հաստատում է խաղային իր փիլիսոփայությունը: Նա ուզում է, որ մենք ուրիշ խաղաոճ ունենանք: Սա միշտ լավ է, և պետք է տեսնենք, թե ինչպես կստացվի:

Ինձ դուր է գալիս «Վեսթ Հեմի» դեմ խաղալը, քանի որ այս խաղը կարևոր է երկրպագուների համար: Միշտ այսպես է, երբ խաղում ենք լոնդոնյան թիմերի դեմ: Տեսնենք, ինչպես կդասավորվի մրցաշրջանը մեզ համար, սակայն հուսով եմ՝ այն կլինի ավելի լավը, քան նախորդը»,- «Չելսիի» մամուլի ծառայությունը փոխանցում է Ազարի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ