Ազար.«Արդեն չեմ համբերում, թե երբ է խաղալու Մոուրինյոյի թիմի դեմ»

Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է Ժոզե Մոուրինոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնին:

«Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է, ցանկանում եմ նրան հաջողություն գալիք մրցաշրջանում: Ես արդեն չեմ համբերում, թե երբ եմ խաղալու Մոուրինյոյի ղեկավարած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Նա լավ մարզիչ՝ մեծ փորձով: Հիմա Ժոզեն պայմանագիր է ստորագրել գրանդ ակումբի հետ և ցանկանում է միայն հաղթել:

Ես արդեն զրուցել եմ մեր նոր թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Նա ինձ հաջողություն է մաղթել Եվրո 2016-ում և նշել, որ մենք կհանդիպենք այդ մրցաշարի ավարտից հետո»,-Sky Sports-ն է մեջբերում Ազարի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ