Այսօր «Ռոմայի» կենդանի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի ծննդյան տարեդարձն է

Այսօր «Ռոմայի» ֆուտբոլիստ և կենդանի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի ծննդյան տարեդարձն է:

Հայտնի իտալացի հարձակվողը դարձավ 40 տարեկան:

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Տոտին հանդես է եկել միայն «Ռոմայում», որի կազմում իր նորամուտը նշել է 1993թ. (16 տարեկան):

Այդ օրվանից սկսած Տոտին իր ակումբի կազմում անցկացրել է 763 հանդիպում և խփել 306 գոլ: 250 գնդակ Տոտին հեղինակել է Իտալիայի առաջնությունում և ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

«Ռոմայի» կազմում Ֆրանչեսկոն դարձել է Իտալիայի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, իսկ 2006թ. Տոտին Իտալիայի ազգային հավաքականի հետ միասին նվաճել է Աշխարհի գավաթը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ