Այսօր մեկնարկում է ծանրորդ Նազիկ Ավդալյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր վերջապես պայքարի մեջ կմտնեն մեր հենակետային մարզաձևերից մեկի ներկայացուցիչները՝ ծանրամարտիկները: Առաջինը մեկնարկում է Աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Դժվար է հավատալ, բայց մեր փորձառու մարզուհին առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: 2015թ. Աշխարհի առաջնությունում նա երկար ընդմիջումից հետո վերադարձավ մեծ սպորտ, իսկ մի քանի ամիս անց նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ավդալյանի մարզիչը Արտակ Ներսիսյանն է:

Ո՞ր քաշային կարգում է հանդես գալու
Նազիկ Ավդալյանը հանդես է գալիս մինչև 69 կգ քաշային կարգում: Հայ մարզուհին ընդգրկված է A ենթախմբում: Այստեղ հենց այսօր, երկու վարժությունների ավարտից հետո հայտնի են դառնալու բոլոր մեդալակիրները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Նազիկ Ավդալյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Նազիկ Ավդալյանը, չնայած հերոսական վերադարձին, չի կարող մեծ հավակնություններ ունենալ այս քաշային կարգում: Պետք է հաշվի առնել, որ Եվրոպայի վերջին առաջնությանը չէին մասնակցում Օլիմպիական ոսկու հավակնորդ մարզուհիներից շատերը: Ավդալյանի ցույց տված երկամարտի 237 կգ արդյունքը բավականին քիչ է այստեղ մեդալ վաստակելու համար: Այս ցուցանիշով նա թե 2015թ. Աշխարհի առաջնությունում, թե Լոնդոնի Օլիմպիական խաղերում կգրավեր ընդամենը 7-րդ տեղը, իսկ մեդալի համար պետք է բարձրացնել ավելի քան 250 կգ: Իհարկե, Ավդալյանն այս ընթացքում բարելաված կլինի իր ցուցանիշները, ու եթե ելույթը հաջող ստացվի, ապա մրցակիցների սխալների դեպքում հնարավոր է նաև որոշակի հաջողություններ: Նա իր համար նախնական քաշ է սահմանել 245 կգ-ը, իսկ մրցակիցներից ոմանք սկսելու են 260 կգ և ավելի քաշով: Մեր մարզուհու՝ ոսկե մեդալ նվաճելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 31.00 գործակցով:

Իսկ հաղթողի գլխավոր հավակնորդը չինացի Սյան Յանմեյն է, ով աշխարհի գործող չեմպիոնն է: Նրա՝ չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ Վիվառոյի 1.30 է: Մեդալների համար կպայքարեն Ղազախստանի ներկայացուցիչ Ժազիրա Ժապարկուլը և Կոլումբիայի ներկայացուցիչ Լեյդի Սոլիս Արբոլեդան: Եթե նրանք սխալներ ցույց տան, ապա Ավդալյանը շանս կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ