Այսօր մեկնարկում է հրաձիգ Հրաչ Բաբայանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի թիմի միակ հրաձիգ Հրաչ Բաբայանը: 20-ամյա մարզիկն իր առաջին Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք է ստացել սպիտակ քարտով: Հրաչ Բաբայանը 2014թ. Նանկինի Պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Բաքվի եվրոպական խաղերի երիտասարդների ռեկորդակիր: Երևանցի մարզիկի մարզիչը Անդրանիկ Այվազյանն է:

Ի՞նչ ձևերում է հանդես գալու
Բաբայանը հանդես է գալու 10մ – Օդամղիչ հրացան ձևում: Վաղը կայանալու է և որակավորման, և եզրափակիչ փուլը: Որակավորման փուլը հաղթահարելու համար Բաբայանին անհրաժեշտ է տեղ գրավել լավագույն ությնակում:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Հրաչ Բաբայանի ելույթը որակավորման փուլում նախատեսված է Երևանի ժամանակով 16:00-ին: Եզրափակիչ փուլը կսկսվի 19:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Երիտասարդ Բաբայանի համար որակավորման փուլի հաղթահարումը կարելի է համարել մեծ նվաճում: Այս վարժության ֆավորիտները չինացիներ Յիֆեյ Չաոն ու Հորան Յանգն են: Բաբայանի` ոսկե մեդալ նվաճելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 77 գործակցով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ