Այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի 3-րդ փուլը

Այսօր Բաթումիում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի 3-րդ փուլը, որը կտևի մինչև մայիսի 2-ը: Այս մրցաշարին Հայաստանից մասնակցում է Էլինա Դանիելյանը:

Մրցաշարը լինելու է շրջանաձեւ համակարգով եւ բաղկացած է լինելու 12 տուրից:

Էլինա Դանիելյանի մրցակիցներն են լինելու Մարիա Մուզիչուկը, Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Ալեքսանդրա Կոստենյուկը, Վալենտինա Գունինան, Օլգա Գիրյան (Ռուսաստան), Նանա Ձագնիձեն, Բելլա Խոթենաշվիլին, Լեյլա Ջավախաշվիլին, Նինո Բացիաշվիլին (Վրաստան), Ժաո Քսյուն (Չինաստան) եւ Ալմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա):

Ի դեպ, Գրան Պրիի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար եվրո:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ