Այսօր ելույթ կունենա մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի առաջին կին օլիմպիականը մարմնամարզությունից ամերիկահայ Հուրի Գեբեշյանը: 27-ամյա մարզուհին օլիմպիական վարկանիշ է նվաճել այս տարվա ապրիլին` Թեսթ-Իվենտի արդյունքում: ԱՄՆ-ում մարզվող Գեբեշյանի մարզիչը Լևոն Կարախանյանն է:

Ի՞նչ ձևերում է հանդես գալու
Գեբեշյանը հանդես է գալիս բազմամարտում, որը կանանց համար ներառում է 4 վարժություններ` ազատ վարժություն, վարժություններ մարմնամարզական գերանի և զուգափայտի վրա, հենացատկ: Հայ մարզուհին ընդգրկված է երկրորդ ենթախմբում:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Գեբեշյանի ենթախումբը ելույթները կսկսի Երևանի ժամանակով 18:30-ին: Որակավորման վերջնական արդյունքը պարզ կդառնա բոլոր 5 ենթախմբերի ելույթների ավարտից հետո, Երևանի ժամանակով` գիշերը 5:00-ից ոչ շուտ:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Հուրի Գեբեշյանը մեդալների իրական հավակնորդ չէ: Որակավորման փուլի հաղթահարումն արդեն իսկ մեծ նվաճում կլինի հայ մարզուհու համար: Նրա հաղթանակի համար Վիվառոն գործակիցներ չի սահմանել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ