«Այնտրախտի» կիսապաշտպանն ավարտել է կարիերան 27 տարեկանում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 27-ամյա կիսապաշտպան Շտեֆան Ռայնարցը որոշում է կայացրել ավարտել մարզական կարիերան՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանացի ֆուտբոլիստը վերջին տարիներին հաճախ է հիվանդանոց գնացել առողջական խնդիրների պատճառով: Հենց այս պատճառով է, որ նա ստիպված է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա հուսով է, որ կշարունակի մնալ ֆուտբոլում, բայց արդեն այլ կարգավիճակով:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Ռայնարցը մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ վերջերս «Այնտրախտի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մարկո Ռուսը վիրահատության է ենթարկվել: Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ: Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա՞ Ռուսը մարզադաշտ վերադառնալ հաջորդ մրցաշրջանում, թե՞ ոչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ