«Այլ օֆ Մեն». Խաղաղ տուր հայ շախմատիստների համար

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 6-րդ տուրում մեր երեք շախմատիստներն էլ իրենց հանդիպումներն ավարտեցին ոչ-ոքի: Սերգեյ Մովսիսյանը հաշտություն կնքեց Գերմանիան ներկայացնող Ռասմուս Սվանի հետ, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալիի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Լինա Նարայանան Սունիլդուտի հետ:

6 տուրից հետո հայ շախմատիստներն իրենց օգտին 4 միավոր են գրանցել: 5,5 միավորով աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Պավել Էլյանովը, ով պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին: 5-ական միավորով առաջատարին հետապնդում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Ռոդշտեյնը և Սանթոշ Գուջրաթի Վիդիթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ