ԱԵԱ. Հայ բռնցքամարտիկներից միայն մեկին է հաջողվում այսօր հաղթանակ տոնել

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 17-ից մեկնարկել է Բռնցքամարտի Երիտասարդների Աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է 7 մարզիկ:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մենամարտեցին 3 բռնցքամարտիկ: 60 կգ. քաշային կարգում հանդես եկող Նարեկ Հովհաննսիյանը ուժերը փորձեց Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկի հետ: Հայ բռնցքամարտիկը ակնհայտ առավելությամբ պարտության մատնեց Տոնկրատոկին: Հաջորդ փուլում Հովհաննիսյանը կմրցի Ավստրալիան ներկայացնող Սեաբուռն Բայլիի հետ (Նոյեմբերի 20):

64 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տոնի Գալստյանը չկարողացավ հաղթահարել 1/32-րդ փուլի արգելքը և պարտվեց հնդիկ  բռնցքամարտիկ Անշիշին:

Գերմանացի Ատուր Մեմբերգը մենամարտեց Գուրգեն Մադոյանի հետ: Ողջ մենամարտը ընթացավ հավասար պայքարում,  սակայն գերմանացին աննշան առավելությամբ կարողացավ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Նշենք, որ նոյեմբերի 19-ին 1/16-րդ փուլում ռինգ դուրս կգան Արսեն Աբգարյանը (46 կգ.), Ժիրայր Սարգսյանը (52 կգ.), Վահե Բադալյանը (56 կգ.):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ