ԱԵԱ. Արսեն Աբգարյանը և Ժիրայր Սարգսյանը հաղթանակով են մեկնարկում

Սանկտ Պետերբուրգի «Սիբիր» արենայում շարունակվում է ընթանալ Բռնցքամարտի Աշխարհի երիտասարդների առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս եկավ 3 բռնցքամարտիկ: 1/16-րդ փուլում  49 կգ. քաշային կարգում հանդես եկող Արսեն Աբգարյանը կարողացավ առավելության հասնել Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի դեմ:

Վահե Բադալյանը պարտություն կրեց ԱՄՆ ներկայացնող Մարկ Կաստրոյից, որը լուրջ հավակնություններ է ներկայացնում առաջնությունում մեդալ նվաճելու համար:

1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև Ժիրայր Սարգսյանը՝ հաղթելով լատվիացի բռնցքամարտիկ Արտուրա Ժինկովսկիին:

Արսեն Աբգարյանը  և Ժիրայր Սարգսյանը հաջորդ մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 21-ին:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դեռևս դուրս չի եկել գերծանր քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Հովհաննիսյանը, որը նոյեմբերի 22-ին 1/8 եզրափակչում կմենամարտի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողի հետ:

Իսկ վաղը Նարեկ Հովհաննիսյանը 1/16-րդ փուլի շրջանակներում կմրցի Ավստրալիան ներկայացնող Սեաբուռն Բայլիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ