ԱԵԱ. Աբգարյանը և Սարգսյանը չեն հաղթահարում 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութեր)

Բռնցքամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում  այսօր ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 2 մարզիկ:

49 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Աբգարյանը մենամարտեց ուկրաինացի  Չյուլաչաև Օլեգի հետ: Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Ժիրայր Սարգսյանը ուժերը փորձեց Արապով Աիդոսի հետ, սակայն մրցավարների միաձայն որոշմամբ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց ղազախ բռնցքամարտիկը:

Նշենք, որ առաջնությունում  մեդալի համար դեռևս պայքարում են հայաստանցի 2 մարզիկ` գերծանր քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Հովհաննիսյանը և 60 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնող Նարեկ Հովհաննիսյանը:  Վերջիններս վաղը կպայքարեն 1/4 եզրափակչի ուղեգրի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ