Ավստրիայի հավաքականի 10 ֆուտբոլիստ դոպինգ-թեստ են հանձնել

Ֆուտբոլի Ավստրիայի ազգային հավաքականի 10 ֆուտբոլիստ դոպինգ-թեստ են հանձնել՝ հայտնում է Sky Sport Austria-ն:

Այժմ Ավստրիայի հավաքականը Շվեյցարիայում պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Անակնկալ դոպինգ-թեստի պատճառով թիմի մարզման ծրագիրն ուշ է մեկնարկել: Թեստը հանձնել են Ֆլորիան Կլյայնը, Զլատկո Յունուզովիչը, Ռուբին Օկոտին, Մարկ Յանկոն, Քրիստիան Ֆուկսը, Յուլիան Բաումգարտլինգերը, Մարտին Հարնիկը, Մարտին Հինտերեգերը և Սեբաստյան Պրոդլը:

Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականն ընդգրկված է Պորտուգալիայի, Իսլանդիայի ու Հունգարիայի ընտրանիների հետ նույն խմբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ