Ավստրալիայի գրան-պրի. Ռոսբերգը հաղթում է դրամատիկ մրցարշավում

«Ֆորմուլա 1»-ում կայացավ Ավստրալիայի գրան-պրին։ Մրցարշավի մեկնարկում առաջատարությունն իր ձեռքը վերցրեց «Ֆերարին», սակայն 19-րդ շրջանում Ֆերնանդո Ալոնսոն ու Էստեբան Գուտյերեսը վթարվեցին, ինչի արդյունքում արշավորդները մոտեցան իրար, ինչը քարտ-բլանշ տարձավ Նիկո Ռոսբերգի ձեռքին, ում հաղթանակը անհավանական էր թվում։

Նրա թիմակից Լյուիս Հեմիլթոնը վատ մեկնարկից հետո կարողացավ արդյունքում երկրորդը հատել եզրագիծը, իսկ ահա մրցարշավի մեծ մասում առաջին տեղով ընթացող Սեբաստիան Ֆետելի «Ֆերարին» գրավեց միայն երրորդ տեղը։

«Ֆերարիի» մյուս արշավորդ Կիմի Ռայկոնենը, ով ընթանում էր երկրորդ տեղում, վերոհիշյալ վթարից շատ չանցած ստիպված էր լքել մրցուղին, քանի որ նրա մեքենայի շարժիչի հետ խնդիրներ առաջացան։ Արդյունքում արշավորդները եզրագիծը հատեցին հետևյալ հերթականությամբ (ներկայացված են միայն միավորներ վաստակած արշավորդները)։

1 Նիկո Ռոսբերգ Մերսեդես 1:48:15.565 25
2 Լյուիս Հեմիլթոն Մերսեդես +8.060վ 18
3 Սեբաստիան Ֆետել Ֆերարի +9.643վ 15
4 Դանիել Ռիկիարդո Ռեդ Բուլ Ռեյսինգ +24.330վ 12
5 Ֆելիպե Մասա Վիլիամս +58.979վ 10
6 Ռոման Գրոժան ՀԱԱՍ +72.081վ 8
7 Նիկո Հյուլկենբերգ Ֆորս Ինդիա +74.199վ 6
8 Վալտերի Բոտաս Վիլիամս +75.153վ 4
9 Կառլոս սայնս Տորո Ռոսո +75.680վ 2
10 Մաքս Վերստապեն Տորո Ռոսո +76.833վ 1

Կոնստրուկտորների գավաթում միավորներ վաստակած թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ.

1 Մերսեդես 43
2 Ֆերարի 15
3 Վիլիամս 14
4 Ռեդ բուլ 12
5 ՀԱԱՍ 8
6 Ֆորս Ինդիա 6
7 Տորո Ռոսո 3

Ֆերնանդո Ալոնսոյի ցավալի վթարը.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ