Ավիավթարից տուժածների թվում է եղել «Ատլետիկո Մադրիդի» նախկին ֆուտբոլիստը

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բրազիլական «Շապեկոենսե» ակումբը ավիավթարի է ենթարկվել Կոլումբիայում:Ինչպես հաղորդում է Marca-ն, ավիավթարից տուժածների թվում է եղել «Ատլետիկո Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Կլեբեր Սանտանան:

Սանտանան միացել էր բրազիլական ակումբին 2015թ. և իր թիմի հետ միասին մեկնում էր Կոլումբիա, որտեղ պետք է կայանար Կոպա Սուդամերիկայի կիսաեզրափակչի «Ատլետիկո Նասիոնալի» դեմ հանդիպումը:
Վերջին տվյալների համաձայն ողջ է մնացել 13 հոգի, որոնցից 3-ը ֆուտբոլիստ են: Խոսքը գնում է պաշտպան Ալան Ռուսշելի, դարպասապահ Դանիլոյի և թիմի երկրորդ դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանի մասին:
Նշենք, որ Սանտան «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2007-10 մրցաշրջաններում:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ