Ավելի քան 15000 մարդ միացել է Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդարության վերականգնման ստորագրահավաքին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցավարների անարդար որոշմամբ Միհրան Հարությունյանից «խլվեց» ոսկե մեդալն ու բաշխվեց սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկին:

Մրցավարների անարդար որոշումն այնքան ակնբախ էր, որ Վիվառոն անգամ որոշում կայացրեց շահած համարել նաև այն բոլոր խաղադրույքները, որոնք կատարվել են Հարությունյանի վրա:

Այնուհետև Change.org կայքում Էդգար Խաչատրյան անուն-ազգանունով օգտատերն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելու միջազգային տարբեր ֆեդերացիաներին ու սպորտային կառույցներին խաղաղության համար անցկացվող Օլիմպիական խաղերում տիրող անարդարությունը վերականգնելու համար:

Հատկանշական է, որ ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 15000 մարդ:

Ստորագրահավաքին մասնակցելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ ու լրացրեք համապատասխան դաշտերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ