Ավարտվեց խճուղու Հայաստանի առաջնությունը

Եռօրյա պայքարից հետո ավարտվեց հեծանվասպրորտի խճուղու Հայաստանի առաջնությունը՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցումային վերջին օրը հեծանվորդներն ուժերը չափեցին կրիտերիում ձևում: Այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրերում, չեմպիոն դարձավ Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ հորիզոնականն զբաղեցրին համապատասխանաբար Դավիթ Մկրտչյանն ու Էդգար Սարգսյանը:

Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիր դարձան Ռոբերտ Խաչատրյանը և Վոլոդյա Ջուլակյանը:

Պատանիների մրցավազքում լավագույններն օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ