Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

3 օր տևած ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը ավարտվել է :

Մրցումային վերջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարեցին ծանր քաշայինները:

Այսպիսով 94 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (երկամարտ՝ 333 կգ): 2-րդ և 3-րդ տեղերում են Հարություն Ենգիբարյանը (երկամարտ՝ 320 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (երկամարտ՝ 316 կգ):

105 կգ քաշային կարգում երկրի չեմպիոն դարձավ Հովհաննես Ավդալյանը (երկամարտ՝ 336 կգ): Արծաթե մեդալակիր դարձավ Սարգիս Կիրակոսյանը (երկամարտ՝  305 կգ), իսկ բրոնզե մեդալակիր՝ Նարեկ Մաթևոսյանը (երկամարտ՝ 295 կգ):

+105 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ՝ 335 կգ): Նրան հաջորդեցին Սլավիկ Ջանոյանը (երկամարտ՝ 331 կգ) և Սիմավոն Մկրտչյանը (երկամարտ՝ 298 կգ):

Նախօրեին Հայաստանի չեմպիոններ էին դարձել նաև 69 կգ Լևոն Մանուկյանը, 77 կգ Ժորժ Եղիկյանը և 85 կգ Մանուկ Մկրտչյանը:

Երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքի կմեկնի արդեն ապրիլի 30-ին՝ Ծաղկաձոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ