Ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարի 1-ին տուրը

Մոսկվայում մեկնարկած աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հոբելյանական՝ 10-րդ հուշամրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 36-րդ քայլին հաշտություն կնքեց Բորիս Գելֆանդի հետ: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ, ով անհաջող մեկնարկեց՝ արդեն 23-րդ քայլին հանձնվելով իր հայրենակից Յան Նեպոմնյաշչու հետ կայացած պարտիայում:

Մեկնարկային տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

Շահրիյար Մամեդյարով-Լի Չաո՝ 0,5-0,5

Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ՝ 0,5-0,5

Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ՝ 0,5-0,5

Մեկնարկից առաջատարի դերը ստանձնեց առաջին տուրում միակ հաղթանակը տոնած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:

Սեպտեմբերի 27-ին կայանալիք 2-րդ տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը:

Եվգենի Տոմաշևսկի-Լևոն Արոնյան

Վլադիմիր Կրամնիկ-Լի Չաո

Վիշվանաթան Անանդ-Շահրիյար Մամեդյարով

Բորիս Գելֆանդ-Անիշ Գիրի

Պյոտր Սվիդլեր-Յան Նեպոմնյաշչի

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար դոլար է, որից 45 հազարը կստանա հաղթողը: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կպարգևատրվի 35 հազար դոլարով, 3-րդը ճանաչված մասնակիցը՝ 25 հազարով: Առանց պարգևի չի մնա մրցաշարի մասնակիցներից և ոչ մեկը: Նույնիսկ աղյուսակը եզրափակած շախմատիստը որպես սփոփանք 10 հազար դոլար կստանա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ