Ավտոսպորտ

22.03.2017

Ավտոշոու՝ նվիրված կանանց միամսյակին

Սուր զգացողությունների սիրահարներին հետաքրքիր շոու ծրագիր է սպասվում Երևանում:  STR ակումբը կազմակերպում է ավտոմեքենաների ցուցադրական ելույթներ՝ Drift Show Yerevan-2017 անվանումով՝ նվիված Կանանց միամսյակին: Ավտոշոուին, որը տեղի է ունենալու մարտի 26-ին Շահումյան հրապարակում, մասնակցելու են նաև կին վարորդներ: Հենց նրանք կբացեն միջոցառումը՝ Lady Slalom մրցումներով: Կանայք մեքենաները կվարեն հակադարձ ուղղություններով կատարելով որոշ դժվար հնարքներ: Այնուհետև մրցասպարեզ կմտնեն տղաները՝ ավելի թեժացնելու մթնոլորտը: Նրանք կկատարեն բարդ վարժություններ՝ կողային անցում կատարելով էքսկավատորի տակով, հարվածելով կռունկից կախված գնդակին և այլն: Ավելացնենք, որ գունեղ ու գրավիչ շոուն կմեկնարկի ժամը 12:00-ին: Ի դեպ, STR ակումբը ևս մի անակնկալ է պատրաստել ավտոմրցումների սիրահարների համար: Կանանց միամսյակի եզրափակիչ օրը Ազատության հրապարակում կանցկացվի գեղեցիկ ավտոմեքենաների ցուցադրություն և սպորտային ցուցադրական ելույթներ:
18.07.2016

Վտանգավոր ավտովթար «Ֆորմուլա 4»-ի մրցարշավի ժամանակ

«Ֆորմուլա 4»-ի «Մուջելոյի» մրցարշավի ժամանակ վտանգավոր ավտովթար է եղել մեկնարկից վայրկյաններ անց: Բարեբախտաբար, ավտոարշավորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
15.05.2016

Մաքս Ֆերստապենը՝ Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթող

Բարսելոնայում տեղի ունեցավ «Ֆորմուլա-1»-ի Իսպանիայի Մեծ մրցանակը: Հաղթող ճանաչվեց «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը: «Ֆերարիի» ավտոարշավորդ Քիմի Ռայկոնենը գրանցեց երկրորդ արդյունքը, իսկ Սեբաստյան Ֆետելը՝ երրորդ: «Մերսեդեսի» ավտոարշավորդներ Լյուիս Հեմիլթոնն ու Նիկո Ռոսբերգը վթարի պատճառով չավարտեցին մրցարշավը:  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») – 66 շրջան 2. Քիմի Ռայկոնեն («Ֆերարի») +0,616 3. Սեբաստյան Ֆետել («Ֆերարի») +5,581 4. Դենիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +43,950 5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +45,271 6. Կառլոս Սայնս կրտսեր («Տորո Ռոսո») +1.01,395 7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1.19,538 8. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1.20,507 9. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +1 շրջան 10. Դենիել Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան
17.04.2016

«Ֆորմուլա-1». Նիկո Ռոսբերգի երրորդ անընդմեջ հաղթանակը

Ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի՝ Չինաստանի Մեծ մրցանակը: «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը երրորդ անգամ անընդմեջ կարողացավ զբաղեցնել առաջատարի դիրքը: Երկրորդ արդյունքը գրանցեց «Ֆերարիի» մրցարշավորդ Սեբաստյան Ֆետելը, իսկ երրորդը «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Դանիել Կվյատն էր: «Ֆորմուլա-1». Չինաստանի Մեծ մրցանակ. 17.04.2016թ. Նիկո Ռոսբերգ(«Մերսեդես»)՝ 56 շրջան Սեբաստյան Ֆետել(«Ֆերարի»)՝ +37,776 Դանիել Կվյատ(«Ռեդ Բուլ»)՝ +45,936 Դանիել Ռիկարդո(«Ռեդ Բուլ»)՝ +52,688 Քիմի Ռայկոնեն(«Ֆերարի»)՝ +1.05,872 Ֆելիպե Մասա(«Ուիլյամս»)՝ +1.15,511 Լյուիս Հեմիլթոն(«Մերսեդես»)՝ +1.18,230 Մաքս Ֆերստապեն(«Տորո Ռոսո»)՝ +1.19,268 Կառլոս Սայնս կրտսեր(«Տորո Ռոսո»)՝ +1.24,127 Վալտերի Բոտաս(«Տորո Ռոսո»)՝ +1.26,192
11.04.2016

Ռոջեր Ֆեդերեր. «Ես, Տոտին ու Ռոսին յուրահատուկ ենք»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտիի ու իր ընկերության մասին: Իտալացի լրագրողը Ֆեդերերին մարզաշխարհի «երկարակյացների» մասին հարցրել է, թե արդյոք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը չպե՞տք է ապահովի ու պաշտպանի այնպիսի մարդկանց, ինչպիսին Ֆրանչեսկո Տոտին, Ռոջեր Ֆեդերերն ու Վալենտինո Ռոսին են: «Լավ կատակ է և ճիշտ՝ ըստ էության: Ինչ-որ տեսանկյունից մենք յուրահատուկ ենք: Ես, Տոտին ու Ռոսին մարմնավորում ենք մեր մարզաձևերը: Այն, ինչ Ֆրանչեսկո Տոտին ու Վալենտինո Ռոսին արել են ֆուտբոլի ու ավտոսպորտի համար, անհնար է գնահատել: Տոտին ու Ռոսին խորհրդանիշներ են, ժամանակակից սրբապատկեր: Եթե Տոտին ցանկանում է շարունակել ելույթ ունենալ, ես նրան աջակցում եմ: Մեր հանդիպումները միշտ հրաշալի են անցել»,- Corriere della Sera-ն փոխանցում է Ֆեդերերի խոսքը:
11.04.2016

Ֆետել. «Ֆերարիում» շատերը լաց են լինում, երբ հիշում են Միխայել Շումախերին»

«Ֆերարիի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելը պատմել է, որ «Ֆերարիում» չեն կարողանում համակերպվել Միխայել Շումախերի ճակատագրին: Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնն ավելի քան երկու տարի վերականգնվում է ուղեղի վնասվածքից: «Նրա ճակատագիրը ողբերգական է: «Ֆերարիում» բազմաթիվ մարդկանց վրա շատ վատ է անդրադառնում, երբ խոսվում է նրա մասին: Շումախերի հետ աշխատած մարդկանց աչքերից անմիջապես արցունք է հոսում: Միխայելի ամբողջ դարաշրջանը «Ֆերարիում» հաջողություն էր: Նա գործնականում փրկեց թիմին ու լույս վառեց մութ ժամանակներում: Մարդիկ այստեղ մինչև այժմ հոգաչափ շնորհակալ են նրան»,- Ֆետելի խոսքն է փոխանցում Speedweek-ը:
08.04.2016

Շումախերի լեգենդար բոլիդը կվաճառվի աճուրդում

Միխայել Շումախերի այն բոլիդը, որով ավտոարշավորդն իր կարիերայի առաջին հաղթանակն է տարել, կվաճառվի Bonhams Auctions Home-ի աճուրդում: Benetton B191B-06 բոլիդն ամբողջովին պատրաստ է շահագործման: Նշվում է, որ մեկնարկային գինն է 300-370 հազար եվրո: Աճուրդը տեղի է ունենալու մայիսի 13-ին: Հատկանշական է, որ հենց այս բոլիդի ղեկին է կարիերան ավարտել Նելսոն Պիկեն:
03.04.2016

Նիկո Ռոսբերգը՝ Բահրեյնի Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը դարձել է «Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի Մեծ մրցանակի հաղթող: Նշենք, որ սա Նիկո Ռոսբերգի երկրորդ անընդմեջ Մեծ մրցանակն է ընթացիկ մրցաշրջանում: «Ֆերարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը երրորդն է: Նիկո Ռոսբերգ(«Մերսեդես»)՝ 1:33.34,696 Կիմի Ռայկոնեն(«Ֆերարի»)՝ +10,282 Լյուիս Հեմիլթոն(«Մերսեդես»)՝ +30,148 Դանիել Ռիկարդո(«Ռեդ Բուլ»)՝ +1.02,494 Ռոմեն Գրոժան(«Հաս Ռեյսինգ»)՝ +1.18,299 Մաքս Ֆերստապեն(«Տորո Ռոսո»)՝ +1.20,929 Դանիել Կվյատ(«Ռեդ Բուլ»)՝ +1 շրջան Ֆելիպե Մասա(«Ուիլյամս»)՝ +1 շրջան Վալտերի Բոտաս(«Ուիլյամս»)՝ +1 շրջան Սթոֆել Վանդորն(«Մաքլարեն») +1 շրջան
28.02.2016

Ռիո դե Ժանեյրո. Օլիմպիական ավանը խաղերի մեկնարկից 5 ամիս առաջ

ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: