ATP Finals-ի պատմության մեջ առաջին անգամ մենախաղի արդյունքով կորոշվի, թե ով է առաջին ռակետը

Այսօր Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը կպայքարեն համաշխարհային թենիսի առաջատարը դառնալու համար:

Հետաքրքիր է, որ սա տեղի է ունենում թենիսի պատմության մեջ առաջին անգամ, երբ Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում է որոշվում համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատարը:

Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը մոտ երկու շաբաթ առաջ մարզական կարիերայում առաջին անգամ գլխավորեց վարկանիշային աղյուսակը, և այսօր Նովակը հնարավորություն ունի վերադարձնելու իր դիրքը, որը կորցրեց 223 շաբաթ գլխավորելուց հետո:

Հատկանշական է նաև այն, որ Նովակի հաղթանակի դեպքում սերբ թենիսիստը ATP Finals-ում տարած հաղթանակների թվով կհավասարվի Ռոջեր Ֆեդերերին(6): Շվեյցարացուց ավելի Ամփոփիչ մրցաշարի հաղթող ոչ ոք չի դարձել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ